Թուրքիան և Ադրբեջանը 2022 թվականին 12 համատեղ զորավարժություն են անցկացրել: Այս մասին Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ադրբեջանի հետ անցկացնելով 12 համատեղ զորավարժություն՝ մենք գնահատեցինք մեր ռազմական հնարավորությունները»,-նշել է նա։
Դեկտեմբերի սկզբին ադրբեջանցի և թուրք զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացրել:
Թուրքիայի ԶՈւ զինծառայողների հետ համատեղ զորավարժություններին մասնակցել են Ադրբեջանի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ինժեներական զորքերի, Հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները: