Ադրբեջանում Բաքու-Ղազախ ճանապարհի 55-րդ կմ-ին բախվել են մի քանի մեքենաներ, այդ թվում՝ բենզատար, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրանց տվյալներով՝ մեկ մարդ մահացել է։
Վթարը տեղի է ունեցել Opel, Mercedes և KamAZ մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ, մանրամասնում են լրատվամիջոցները։ Վթարից հետո ծագած հրդեհն ամբողջությամբ մարվել է։