Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները հանդիպում են անցկացրել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում, հայտնում է ИРНА-ն։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը չի ընդունի կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխություն: Այս մասին Mehrnews-ի փոխանցմամբ՝ նա ասել է իր ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ տարածաշրջանային և գլոբալ ասպարեզում, և որքան մոտենում են տարածաշրջանի երկրները, այնքան լավ է տարածաշրջանի համար, և չի կարելի թույլ տալ արտատարածաշրջանային երկրների միջամտությունը», – ասել է Ղալիբաֆը։