Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է Ադրբեջանի զինված ուժերին ցանկացած պահի պատրաստ լինել «հնարավոր սադրանքները» կանխելու համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ բանակի ղեկավարության մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ Պաշտպանության նախարարը վերլուծել է օպերատիվ իրավիճակը ադրբեջանա-հայկական սահմանին և ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածքներում։
Խորհրդակցությունից հետո Հասանովը կոնկրետ խնդիրներ է դրել զինվորական ծառայության կազմակերպման համար։