2023 թվականին նախատեսված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) չորս զորավարժություններից երեքը կանցկացվեն Բելառուսում: Այս մասին կիրակի СТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն, փոխանցում է ТАСС-ը։
«Ռազմական գծով. չորս զորավարժություններից, որոնք ամեն տարի անցկացնում է կազմակերպությունը, երեքը նախատեսվում է անցկացնել մեր երկրի տարածքում։ Դրանք օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն» վարժանքներն են, հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» վարժանքները, թիկունքային «Էշելոն» վարժանքները։ Այդ ամենը տեղի կունենա մեր երկրի տարածքում սեպտեմբերին», – ասել է նա։