Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հունվարի 17-ին Անկարա կատարած աշխատանքային այցի շրջանակներում կքննարկի Հարավային Կովկասի զարգացումները և տարածաշրջանային խնդիրները։ Այս մասին հայտնում է IRNA-ն։ Աբդոլլահիանը լրագրողներին ասել է, որ իր ծրագրված այցը Մոսկվա հետաձգվել է:
Իրանի արտգործնախարարի այցի ընթացքում քննարկման մեկ այլ թեմա կլինի իրավիճակը Սիրիայում և Լիբանանում, ասվում է զեկույցում։