Իրանի Սպահան նահանգում պաշտպանական-արդյունաբերական համալիրի վրա անօդաչու թռչող սարքերով անհաջող հարձակում է եղել: IRNA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի պաշտպանության նախարարությունը:
«Սպահանում պաշտպանական սարքավորումների արտադրության համալիրի վրա հարձակված երեք ԱԹՍ-ներից մեկը խոցվել է օբյեկտի ներսում տեղակայված պաշտպանական համակարգի կողմից, իսկ մյուս երկուսը պայթել են՝ ընկնելով թակարդների մեջ ընկնելով»,-նշել են գերատեսչությունում:
Նախարարության տեղեկատվության համաձայն՝ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, աննշան վնասվել է համալիրի շենքը: Բացի այդ,նշվել է, որ հարձակումը գործարանի աշխատանքի խաթարման պատճառ չի դարձել: