Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացրել է, որ Ֆորդոյում իրանական միջուկային օբյեկտում գործունեությունը հակասում է Թեհրանի ստանձնած պարտավորություններին: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության զեկույցը։
«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին անհանգստացած է, որ Իրանը էական փոփոխություններ է մտցրել Ֆորդոյում վառելիքի հարստացման գործարանի կառուցման վերաբերյալ տեղեկատվության մեջ՝ առանց գործակալության նախնական ծանուցման բարձր հարստացված ուրանի արտադրության վերաբերյալ», – մեջբերում է Reuters-ը կազմակերպության հայտարարությունից:
Մասնավորապես, Ֆորդոյի միջուկային օբյեկտում ՄԱԳԱՏԷ-ի հանկարծակի ստուգման ընթացքում հայտնաբերվել է IR-6 ցենտրիֆուգների երկու կասկադների միացման չհայտարարված փոփոխություն, որոնք ուրանը հարստացնում են մինչև 60 տոկոս:
ՄԱԳԱՏԷ-ն կանոնավոր մուտք ունի Ֆորդո միջուկային օբյեկտ՝ ստուգումներ անցկացնելու համար և բանակցություններ Է վարում Թեհրանի հետ այդ գործունեության ակտիվացման շուրջ, հաղորդում է Reuters-ը:
Նոյեմբերի 22-ին ISNA գործակալությունը հաղորդել էր, որ Իրանը սկսել է ուրանի հարստացումը մինչև 60% Ֆորդոյի միջուկային օբյեկտում՝ օգտագործելով IR-6 ցենտրիֆուգներ: