Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որը պարզել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին թուրքական «Milliyet»-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Արտաքին ազդեցության տակ լինելու պատրանքը տրամաբանական մոտեցում չէ։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն օգտվի այդ հնարավորությունից»,-նշել է նա:
Մինևնույն ժամանակ նա նշել է, որ «Թուրքիան ու Ադրբեջանը, որպես մի բռունցք ու մեկ սիրտ, շարունակելու են իրենց եղբայրությունը»:
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ, ««Զանգեզուրի միջանցքը» և դրանով անցնող երկաթուղիներն ու մայրուղիները շատ արժեքավոր են տարածաշրջանի տնտեսական, սոցիալական կյանքի և անվտանգության համար»: