Երկուշաբթի օրը Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 284-ի։ Այս մասին տեղական հեռուստատեսությամբ ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Զոհվել է 284 մարդ, վիրավորվել՝ 2323-ը։ Փլուզվել է ավելի քան 1700 շինություն։ Ամենաշատը տուժել է Քահրամանմարաշ նահանգը, որտեղ մահացել է առնվազն 70 մարդ»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ, ավերվել են հարյուրից ավելի շինություններ։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 4։17-ին՝ Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու։
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի մեջ․ կան զոհեր
Թուրքիայի Մուղլա նահանգում շտաօգնության ուղղաթիռը մխրճվել է նահանգային կենտրոնի ուսումնահետազոտական հիվանդանոցի շենքի մեջ, ինչի հետևանքով 4 մարդ է զեհվել, հայտնել...