Թուրքական Հաթայ նահանգում փետրվարի 20-ին գրանցված երկրաշարժերի հետևանքով զգալիորեն վնասվել են Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըի շենքերն ու շինությունները։ Մարդկային կորուստներ չկան։ Այս մասին տեղեկացնում է Արմենպրեսը։
«Պոլսո Հայոց պատրիարքարանից հայտնել են, որ վնասվել է գյուղի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը և պատերը։ Վնասներ է կրել նաև նախկին հյուրանոցի պատը»,- հայտնում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Սիրիայի և Թուրքիայի սահմանին 6,4 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։ Նոր երկրաշարժի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, փլուզվել են շինություններ։