2023 թվականի ամռանից սկսած Վրաստանը տարեկան 1000-1500 հետախուզական և մարտական ԱԹՍ-ներ կարտադրի: Kommersant-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն:
Նախարարը հստակեցրել է, որ հետախուզական, ինչպես նաև մարտական ԱԹՍ-ի առաջին օրինակներն արդեն արտադրվել և փորձարկվել են։
Անօդաչու թռչող սարքերի արտադրությունն սկսվել է Թբիլիսիի մերձակայքում գտնվող վրաց-լեհական համատեղ ձեռնարկությունում, որի շինարարությունն ավարտվել է անցած տարվա դեկտեմբերին: Նախատեսվում է արտադրել մի քանի հազար մարտական կամիկաձե ԱԹՍ-ներ, հետախուզական թռչող սարքեր:
Բուրչուլաձեն հավելել է, որ նախագծի շրջանակներում ստեղծվում է զինծառայողների ուսումնամարզական կենտրոն: