Արցախի տեղեկատվական շտաբը համապատասխան նշումներով ներկայացրել է ադրբեջանական դիվերսիայի մանրամասները:
Տեսանյությում հստակորեն երևում է, թե ինչպես է ոստիկանական մեքենան Ստեփանակերտից ճանապարհվում դեպի հերթափոխի վայր, ինչպես է ադրբեջանական դիվերսիոն խումբը մոտենում ճանապարհին ու հարձակվում մեքենայի վրա, ինչպես են ՊԲ հարակից դիրքից պատասխան կրակ բացում նրանց ուղղությամբ և մնացած մանրամասները:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: