Թուրքիայի ընդդիմության նախագահի թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չի կարողանա արժանի հակառակորդ դառնալ երկրի գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի Արևելագիտության ինստիտուտի թուրքական հատվածի գիտաշխատող Ամուր Հաջիևը։
«Նա չունի կառուցողական օրակարգ և ծրագիր, որը թույլ կտա դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակից և շարունակել Թուրքիայի շարժումը դեպի արտաքին քաղաքական անկախություն։ Քըլըչդարօղլուն չի կարողանա արժանի մրցակից դառնալ Էրդողանին»,- ասաց նա:
Վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքը» մարտի 6-ին դաշինքի նիստից հետո Քըլըչդարօղլուին հայտարարեց միասնական թեկնածու։
Երկրում համապետական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Ներկայիս նախագահ Էրդողանը արդեն առաջադրել է իր թեկնածությունը «Հանրապետական դաշինքից»։