Ադրբեջանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրականացված հատուկ օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է 32 մարդ, ովքեր կրոնի անվան տակ դիվերսիա և դիվերսիոն գործունեություն են իրականացրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Իրենց հավատացյալ անվանողները, սոցցանցերի միջոցով, պաշտամունքի վայրերում, այլ արարողությունների ժամանակ, որտեղ հավաքվում էին մարդիկ, չարաշահելով մեր երկրում դավանանքի ազատությունը, քարոզչություն էին իրականացնում Իրանի օգտին, կատարում էին արտասահմանից Ադրբեջանում ձևավորված հանդուրժողականության ավանդույթները խարխլելու հանձնարարություն։ Նրանք հայտարարում էին «Քերիմե» պետության ստեղծման մասին, հանդես էին գալիս Ադրբեջանի Հանրապետության գոյություն ունեցող սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու բաց կոչերով։ Նշված անձինք իրականցնում էին Իրանի Իսլամական Հանրապետությունից առաքվող թմրամիջոցների վաճառքից ստացված խոշոր գումարը», – ասված է հաղորդագրության մեջ: