Իրանում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել միջնակարգ դպրոցներում աշակերտների թունավորման վերջին դեպքերին առնչություն ունենալու կասկածանքով, հայտնում է IRNA-ն։
«Այդ անձինք փորձել են վախ սերմանել քաղաքացիների շրջանում և հրահրել դպրոցները փակել՝ իշխանությունների նկատմամբ հասարակության մեջ անվստահություն առաջացնելու համար», – նշում է աղբյուրը՝ վկայակոչելով Իրանի ՆԳՆ-ին։
Մյուսները թունավոր քիմիկատներ են շաղ տվել դասերն ընդհատելու համար, ասվում է փաստաթղթում: Աղբյուրի տեղեկություններով՝ «իրավասու մարմիններն այժմ ստուգում են ահաբեկչական խմբավորումների հետ նրանց հնարավոր կապի համար թշնամական դրդապատճառներ ունեցող անձանց»։
Իրանի 30 դպրոցներում ավելի քան 700 աշակերտ տուժել է թունավորման դեպքերից 2022 թվականի նոյեմբերի 30-ից ի վեր, երբ առաջին նման դեպքը գրանցվեց Կում նահանգում: Նշվում է, որ նրանց մեծ մասը բուժումից հետո դուրս է գրվել հիվանդանոցներից: