2022 թվականին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 4 հանդիպում: 2022 թվականի փետրվարից վերականգնվել է երկու երկրի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԱԳՆ գործունեության հաշվետվության ներակայցման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը հիշեցրել է, որ հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն՝ Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ գործըթնացները։
Ըստ Միզրոյանի՝ պայմանավորավծություն է ձեռք բերվել նաև Հայաստան-Թուրքիա օդային բեռնափոխադրումների իրականացումը, որի մեկնարկը տրվել է արդեն ընթացիկ տարում։
Միրզոյանը անդրադարձավ նաև Փաշինյանի և Էրդողանի հանդիպմանը, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 6-ին Պրահայում։
«Թուրքիայի ԱԳ նախարարի հետ վերահաստատել ենք մինչ զբոսաշրջային սեզոնը հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձնաց համար բացելու պատրաստակամությունը»,-հայտարարեց նա։