Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է իր երեք զինծառայող։
Ենթադրվում է, որ ադրբեջանական ռազմական բեռնատարը «հարվածել է ճանապարհին հայերի կողմից հատուկ տեղադրված ականին ու պայթել»։ Արդյունքում վիրավորվել է 3 զինվոր։
Նշվում է, որ միջադեպի մասին տեղեկացվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հրամանատարությունը։ Բաքուն նաև հայտարարել է, որ «միջադեպի պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։
Մեկ օր առաջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր Բաքվի հաղորդագրությունն այն մասին, թե իբր ռուս խաղաղապահներն ապրիլի 21-ին իբրև ուղեկցել են հայկական զինված ուժերի շարասյունը դեպի Արցախ։ «Հայաստանի զինված ուժերի անձնակազմի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի տեղափոխման մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր հայտարարությունները նույնպես սուտ են»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։