ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է իր С-400-ներն ուղարկել Ուկրաինա, սակայն Անկարան մերժել է։ Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին հայտարարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«С-400-ի վերաբերյալ մի քանի առաջարկ է եղել ԱՄՆ-ից։ Մեզ ասացին, որ սա առաջարկ է, որն անդրադառնում է մեր անկախությանը։ Այդ դեպքում որտեղ է մեր անկախությունը»,-ասել է նա:
Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան մեկ անգամ չէ, որ ամերիկյան վարչակազմից տարբեր առաջարկներ է ստացել С-400-ների վերաբերյալ, և եթե զիջող լիներ, ներկայումս խնդիրներ չէր ունենա Վաշինգտոնի հետ:
Հիշեցնենք, որ 2022-ի փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: