Թուրքիայիում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Թուրքիայի 81 նահանգներում բացվել են ընտրատեղամասերը: Ընդհանուր առմամբ, երկրում և նրա սահմաններից դուրս 191 884 քվեատուփ կա։ Ձայնի իրավունք ունեն Թուրքիայի 64 մլն քաղաքացիներ։
Նշվում է, որ Թուրքիայի խոշորագույն քաղաքներում զգալիորեն ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։
Թուրքիայի նախագահական ընտրություններին մասնակցում է երեք թեկնածու՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն և «Ata» դաշինքի թեկնածու Սինան Օհանը։ Ըստ կանխատեսումների՝ հիմնական պայքարը կծավալվի Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։ Հաղթելու համար պետք է հավաքել ձայների 50 տոկոսից ավելին։ Մինչ այս տեղի քաղաքագետները չեն բացառել Թուրքիայում նախագահական ընտրությունների անցկացման երկու փուլը։ Նման սցենարի դեպքում հաղթող կճանաչվի ձայների պարզ մեծամասնությունը հավաքած թեկնածուն: