Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քվեաթերթիկների 100 տոկոս մշակումից հետո հավաքել է ձայների 49,35 տոկոսը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Առաջին փուլում հաղթելու համար նրան անհրաժեշտ էր ձայների 50 տոկոսը։ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին։
Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքել է ձայների 45%-ը։ ATA դաշինքի երրորդ թեկնածու Սինան Օգանը ստացել է 5,22%: Թեկնածու Մուհարեմ Ինջեն, ով հանել է իր թեկնածությունը, ստացել է ձայների 0,43%-ը։
Մայիսի 14-ին Թուրքիայում կայացել են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախագահական ընտրություններին մասնակցել է երեք թեկնածու՝ գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավար Էրդողանը, հիմնական ընդդիմադիր թեկնածուն, Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քըլըչդարօղլուն և աջակողմյան ATA-ի ներկայացուցիչ Ալյանս դաշինք Օգանը։