ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա բանակցությունները։
«Մենք կարծում ենք, որ կողմերի միջև ուղիղ բանակցությունները առաջնահերթ նշանակություն ունեն, և մենք ուրախ ենք, որ դրանք տեղի են ունենում՝ անկախ նրանից՝ անցկացվում են Արլինգթոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում։ Մեր աջակցությունն այս ջանքերին կշարունակվի»,- ասել է Պետդեպարտամենտի մամուլի պատասխանատուի տեղակալ Վեդանտ Պատելը:
Հարցին, թե արդյոք Մոսկվային «հետադարձ կապ» կա՞ այս բանակցությունների վերաբերյալ, Պետդեպարտամենտի խոսնակն ասել է. «Բազմաթիվ պատճառներից մեկը, թե ինչու ենք մենք շարունակում ենք երկկողմ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ նույնիսկ մեծ լարվածության ժամանակ, այն է, որ, իհարկե, կան մեր երկու երկրների միջև առկա խնդիրներ, որոնց մասին մենք պետք է խոսենք պատասխանատվությամբ և տեղին»։