Սանասարում (Կուբաթլի) մահացել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության (ՊՍԾ) զինծառայող։
Ինչպես հայտնում է Turan-ը՝ հղում անելով երկրի զինվորական դատախազությանը, կրտսեր սպա Ռահիլ Ահմեդովն ինքնասպան է եղել՝ հրազենից կրակելով իր վրա։ Նշվում է, որ դեպքի առնչությամբ դատախազությունը քրեական գործ է հարուցել։
Սանասարը (Կուբաթլի) 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ գրավվել է Ադրբեջանի կողմից։ Մինչ պատերազմը քաղաքը մտնում էր Արցախի Քաշաթաղի շրջանի մեջ։