Թբիլիսին պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին՝ ելույթ ունենալով Վրաստանի խորհրդարանում, գրում է «Կվիրա» գործակալությունը։
«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում ցանկացած պահի արժեքավոր ներդրում ունենալ։ Մենք բոլորս լավ ենք հիշում Վրաստանի վարչապետի անձնական ներգրավվածությունն այս գործընթացում և այն կոնկրետ արդյունքները, որոնք բերեցին նրա ջանքերը՝ մեր երկու հարևանների միջև հարաբերություններն ավելի սերտացնելու և բարելավելու համար»,- ասել է Դարչիաշվիլին։
Նա հավելել է, որ Վրաստանն ինտենսիվ աշխատում է տարածաշրջանում խաղաղության օրակարգի վրա, և որ դա Վրաստանի գլխավոր առաջնահերթություններից է։
«Հարևան երկրների նկատմամբ Վրաստանի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է հավասարակշռված գործընկերության և փոխշահավետ համագործակցության վրա։ Մեր նպատակն է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը, բարիդրացիությանն ու տնտեսական զարգացմանը, մենք ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ, և դա մեր հիմնական առաջնահերթություններից է»,- հավելել է Վրաստանի արտգործնախարարը։
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի մեջ․ կան զոհեր
Թուրքիայի Մուղլա նահանգում շտաօգնության ուղղաթիռը մխրճվել է նահանգային կենտրոնի ուսումնահետազոտական հիվանդանոցի շենքի մեջ, ինչի հետևանքով 4 մարդ է մահացել, հայտնել...