Ադրբեջանը ծրագրում է թարմացնել իր ռազմածովային ուժերի նավատորմը, հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ռազմածովային ուժերի հրամանատար Սուբհան Բեքիրովին:
Նրա խոսքով՝ ներկայումս «պաշտպանական արդյունաբերության առաջատար ընկերությունների հետ նավային պարկի թարմացման, դիտարկման, հետախուզության և կապի համակարգերի ձեռքբերման հարցերով հանդիպումներ են անցկացվում»։
Նա հայտարարել է, որ ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ։ Նա նաև հայտնել է, որ թուրքական մոդելին հարմարվելու նպատակով Ադրբեջանի ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայինների կառուցվածքում փոփոխություններ են կատարվել։