Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «մի քանի օրից» կկայանան բարձր մակարդակի բանակցություններ Երևանի և Բաքվի միջև, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևի խոսքով, մի քանի օրից ծրագրված բանակցությունների վերջին փուլերը և բարձր մակարդակի շփումները նպատակ ունեն էլ ավելի մոտենալ խաղաղ համաձայնագրին։
Նա նաև նշել է, որ 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանը «ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները», «այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց՝ պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի պարամետրերը, այդ թվում՝ Ղարաբաղը և անկլավ գյուղերը»։
«Սա պետք է դիտարկել որպես դրական փաստ։ Հիմա եկել է ժամանակը, որ այս նույն խոսքերը ամրագրվեն թղթի վրա, ստորագրություններ դրվեն, հարաբերություններ հաստատվեն։ Ամեն դեպքում, մենք կշարունակենք մեր ջանքերն այս ուղղությամբ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակությունը առաջիկա ամիսներին։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հունիսի 1-ին Քիշնևում կայացած բանակցությունների արդյունքներով ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ բանակցությունները կանցկացվեն Բրյուսելում հուլիսի 21-ին։
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի մեջ․ կան զոհեր
Թուրքիայի Մուղլա նահանգում շտաօգնության ուղղաթիռը մխրճվել է նահանգային կենտրոնի ուսումնահետազոտական հիվանդանոցի շենքի մեջ, ինչի հետևանքով 4 մարդ է զեհվել, հայտնել...