Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԿԽՄԿ-ին առաջարկել է մարդասիրական փոխադրումներ իրականացնել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով՝ Արցախի բնակիչներին անհրաժեշտ ապրանքներով ապահովելու համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այս մասին Բայրամովը հայտարարել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ հանդիպմանը։
Բայրամովը նաև հայտարարել է Լաչինի միջանցքի անցակետով հայ բնակիչների անցնելու հնարավորության մասին՝ բժշկական նպատակներով, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և «անհրաժեշտ բոլոր կանոնների պահպանմամբ»։
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը արգելափակել է մարդասիրական ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին Ադրբեջանը բետոնե պատնեշներ էր տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել էր ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին, բայց հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել էր ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ կապված «մաքսանենգության փաստերի» հետ։
Հայաստանի ԱԳՆ-ն այս գործողություններն անվանել էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անտանելի կենսապայմաններ ստեղծելու հերթական փորձ։ Հուլիսի 12-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը դիմել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ Արցախում ցեղասպանության վտանգի մասին հայտարարելու պահանջով։
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի մեջ․ կան զոհեր
Թուրքիայի Մուղլա նահանգում շտաօգնության ուղղաթիռը մխրճվել է նահանգային կենտրոնի ուսումնահետազոտական հիվանդանոցի շենքի մեջ, ինչի հետևանքով 4 մարդ է մահացել, հայտնել...