Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին աջակցել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործմանը և աջակցել Ղարաբաղի ինտեգրմանն Ադրբեջանին։
Անկարան հայտարարել է, որ Ադրբեջանին քննադատելու հիմքեր չկան՝ կապված Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի հետ, որն ադրբեջանցիներն արգելափակում են 2022 թվականի դեկտեմբերից։ «Լաչինի միջանցքի հետ կապված Ադրբեջանին քննադատելու հիմքեր չկան»,- նշել է թուրքական գործակալությունը։
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին խուսափել «սադրիչ քայլերից», ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, աջակցել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործմանը և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կարիքները բավարարելու այլ այլընտրանքային ուղիներին, ինչպես նաև աջակցել հանրապետության հայ բնակչության «վերաինտեգրման» ջանքերին։