ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը հայտնել է, որ Ադրբեջանական ահաբեկիչները հերթական անգամ թիրախ են դարձրել Հայաստանի Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։
«Անվտանգության աշխատակիցները հյուրերին շտապ տարհանել են տարածքից։ Մինչ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, չնայած հարձակմանը, ինքնաթիռում եղել են նշանավոր դեմքեր, ինչպիսիք են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, քաղաքացիներ։ Ահաբեկչության նման գործողությունները վտանգում են անմեղ կյանքերն ու կայունությունը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ծառուկյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Կապանի օրվա առիթով ներկայացուցչական չվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Կապան։
Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Երևան-Կապան կանոնավոր չվերթների մեկնարկի մասին:
Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր Կապանի օդանավակայանի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների մասին, ինչի հետևանքով վնասվել են օդանավակայանի շենքի պատուհանն ու տանիքը։ Ավելի ուշ Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ղեկավար Զիյաֆեթ Ասկերովը հաստատել էր, որ Սյունիքի օդանավակայանի ուղղությամբ կրակոցները պատահական չեն եղել՝ նշելով, որ օդանավակայանը շատ մոտ է ադրբեջանական դիրքերին, և օդանավակայանից վայրէջք կատարելիս և օդ բարձրանալիս ինքնաթիռները կարող են խախտել Ադրբեջանի օդային տարածքը։ Ի պատասխան Բաքվի հայտարարությանը՝ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ թռիչքներն իրականացվում են բացառապես Հայաստանի օդային տարածքում։
Հայամետ կոնգրեսական Փալոնեն COP29-ի ժամանակ ադրբեջանցիների կողմից հետապնդումների է ենթարկվել
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն Ադրբեջանի իշխանությունների կողմից հովանավորվող լրագրողների կողմից Բաքվում հետապնդումների է ենթարկվել, հաղորդում է...