Ադրբեջանի Իսմայիլիի շրջանում սելավը վնասել է տնային տնտեսությունները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Իսմայիլի քաղաքում սելավը տարել է ավելի քան 80 կով, 150 ոչխար և 350 տոննա հացահատիկ։ Երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը տարհանել է նաև չորս մարդու։
Բացի այդ, հորդառատ անձրևները վնասել են Գյոյչայի շրջանի ենթակառուցվածքները։ Սելավը հեղեղել է նաև Բաքու-Շամախի-Եվլախ ավտոճանապարհը։