Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բողոքի նոտայի պատճառը եղել է օգոստոսի 7-ին Եկատերինբուրգում տեղի ունեցած Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումը։ Բացի այդ, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը նամակ է հղել Սվերդլովսկի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևին։
Ադրբեջանական կողմը միջոցառումն անվանել է «սադրիչ»։ Դիվանագիտական առաքելությունը հայտարարել է, որ իրենց և Եկատերինբուրգի քաղաքային դումայի նախագահ Իգոր Վոլոդինի մասնակցությունն այդ միջոցառմանն «անընդունելի են», իսկ Ռուսաստանի իշխող կուսակցության ներկայացուցչի այս քայլը «նպաստում է անջատողականությանը, սկզբունքորեն չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների էությանը և հարվածում է երկկողմ համագործակցությանը»։
Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետությունը կազմավորվել է 1993 թվականի հունիսին՝ Ադրբեջանի հարավի 7 շրջանների տարածքում։ 1993 թվականի օգոստոսի վերջին հանրապետության ղեկավարները ձերբակալվեցին։ TMAR-ի գործով, ընդհանուր առմամբ, ձերբակալվել և դատապարտվել է 31 մարդ։