Իրանի ռազմական պատվիրակությունը՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մուհամմեդ Ահադիի գլխավորությամբ Ադրբեջանում
բանակցություններ է վարել։ Նրանք ասնակցել են իրանա-ադրբեջանական ռազմական և պաշտպանական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստին, հաղորդում է IRNA-ն:
Այցի ընթացքում պատվիրակությունը բանակցություններ է վարել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավար Զաքիր Հասանովի, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։
Կողմերը քննարկել են Թեհրանի և Բաքվի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր