Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացակայում է որևէ միջանցքային տրամաբանություն, հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի «Հայաստանն ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում՝ առաջ քաշելով նոր պայմաններ, խախտելով 2020թ. եռակողմ հայտարարությունը և գործընթացը տանելով փակուղի» հայտարարությունը և անդրադառնալով հարցին (News.am լրատվականի հարցին), որ Ադրբեջանի նախարարը, ինչպես նաև այդ երկրի այլ պաշտոնյաներ, շարունակում են հանրային տիրույթում օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։
«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և դրան հաջորդած 2021թ. հունվարի 11-ի հայտարարությամբ որևէ այդպիսի միջանցք նախատեսված չէ, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացակայում է որևէ միջանցքային տրամաբանություն»,- ասել է խոսնակը:
Նա նաև նշել է, որ Հայաստանը բազմիցս և բոլոր մակարդակներում հայտարարել և հայտարարում է, որ ոչ միայն պատրաստակամ է, այլև շահագրգռված է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ և 2020թ. եռակողմ հայտարարության ստորագրման պահից ի վեր հավատարիմ է մնացել այդ հայտարարությամբ պայմանավորված այն մոտեցմանը, որ դա պետք է իրականացվի երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
Զուրաբիշվիլին խոսել է Հայաստանի «եվրոպական ապագայի» վրա Վրաստանի ռուսամետ քաղաքականության ազդեցության մասին
Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի կուրսի փոփոխությունը և ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների դադարեցումը կազդեն Հայաստանի եվրոպական ապագայի վրա, հայտարարել է Վրաստանի նախագահ...