Բաքվում ընթանում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 33-րդ նիստը, տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, հանդիպմանը մասնակցում են Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները, ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարը։
Հիշեցնենք, որ ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստը տեղի է ունեցել անցած տարվա հունիսի 24-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Որոշվել է Խորհրդի նիստը կազմակերպել այս տարի Բաքվում։