Պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը: Ըստ այդ երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ սեպտեմբերի 19-ին` ժամը 02։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, գրել է ՊՆ-ն: