Իրանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության սրման կապակցությամբ՝ կողմերին կոչ անելով պահպանել հրադադարի մասին համաձայնագրի պայմանները և հարցերը լուծել երկխոսության միջոցով, հաղորդում է IRNA գործակալությունը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի Հանրապետության մաս և գտնում է, որ ԼՂ խնդիրները, ներառյալ նրա բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, պետք է լուծվեն այդ շրջանակներում և երկխոսության միջոցով»,-հայտարարել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին:
Նշվում է, որ նա ընդգծել է տարածաշրջանի երկրների դերը վեճերի խաղաղ կարգավորմանն աջակցելու գործում և հիշեցրել այդ առիթով 3+3 ձևաչափով հանդիպում անցկացնելու Իրանի պատրաստակամության մասին:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է 27 զոհի և 200 վիրավորների մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: