Թուրքիայում շուտով կավարտվեն Kizilelma անօդաչու թռչող սարքի փորձարկումները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Անադոլու գործակալությունը։
Նա վստահություն է հայտնել, որ Թուրքիայի զինված ուժերում այս ԱԹՍ-ի հայտնվելը նոր հորիզոններ կբացի պաշտպանության ոլորտում և հավելել, որ Թուրքիան ուշադրությամբ իրականացնում է պաշտպանական արդյունաբերության 850 կարևորագույն նախագծեր։
«Պաշտպանական արդյունաբերության ոլորտում հաջող քայլերին զուգահեռ աճում է նաև երկրի արտահանման ծավալները։ Մեր նպատակն է այս տարի պաշտպանական արդյունաբերության արտահանումը հասցնել 6 միլիարդ դոլարի»,- ասել է Էրդողանը։