Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում գործած իրանցուն մահապատժի կենթարկեն, հայտնում է TASS-ը։
Նշվում է, որ Յասին Հուսեյնզադեի նկատմամբ մահապատիժ կիրառելու որոշում է կայացվել Իրանի Գերագույն դատարանի կողմից։
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հունվարի 27-ի առավոտյան զինված հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր դիվանագիտական առաքելության պահպանության ծառայության պետը, ևս երկուսը վիրավորվել էին։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Կանաանին խստորեն դատապարտել էր զինված հարձակումը և հայտնել, որ նախաքննության արդյունքների համաձայն՝ հարձակման հետևում անձնական դրդապատճառներ են եղել: