ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԽ-ն։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղարի Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում։
Զրուցակիցները շեշտել են նաև տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունն ու կարևորությունը, ինչպես նաև անդրադարձել երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը և մասնավորապես կարևորել տնտեսական փոխգործակցությունը:
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի մեջ․ կան զոհեր
Թուրքիայի Մուղլա նահանգում շտաօգնության ուղղաթիռը մխրճվել է նահանգային կենտրոնի ուսումնահետազոտական հիվանդանոցի շենքի մեջ, ինչի հետևանքով 4 մարդ է զեհվել, հայտնել...