Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի միջև ճանապարհային կամրջի և սահմանային-մաքսային ենթակառուցվածքի հիմնարկեքի արարողությունը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ճանապարհային կամրջի կառուցումն իրականացվում է «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի միջև նոր հաղորդակցական կապեր ստեղծելու մասին Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում՝ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ Իրանի տարածքով»։
Նշվել է, որ բացի մայրուղուց, այս հատվածում նախատեսվում է երկաթուղային կամրջի կառուցում։ Բոլոր աշխատանքները կավարտվեն մեկ տարվա ընթացքում: