Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հեքի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի հետ։
«Կողմերը քննարկել են ԵՄ առաքելության մանդատը և Հայաստան-Ադրբեջան սահմանային տարածքներում անվտանգության զարգացումը»,- ասված է դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։