Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Ըստ գերատեսչության, զրույցի ընթացքում «հաստատվել է 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը, ներառյալ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը»։
Լավրովի և Բայրամովի նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հոկտեմբերի 24-ին։ Նախարարները պայմանավորվել էին շարունակել աշխատանքը «3+3» ձևաչափի խթանման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։