Բոլոր նախադրյալները կան Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, «Ռուսաստան» ֆորում-ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բոլոր նախադրյալները կան»,- ասել է Պատրուշևը՝ խոսելով համաձայնագրի ստորագրման հեռանկարների մասին։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր է նախապատրաստվում։