Բաքուն հայտարարել է, որ Հայաստանը «դեռ չի վերադարձրել 8 գյուղ Ադրբեջանին»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն, այսպես կոչված, հաղթանակի տոնի կապակցությամբ իր հայտարարությունում անվանել է ՀՀ տարածքում գտնվող 8 գյուղերն «օկուպացված»։
«Հայկական կողմը վերջապես պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը պարունակում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ։
Բաքուն Երևանին կոչ է արել «ճիշտ ընկալել տարածաշրջանի իրողությունները»։
Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԽ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ «Ադրբեջանի 8 գյուղեր դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ և ընդգծել դրանց ազատագրման կարևորությունը»։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց, մենք էլ ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք»։
Դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն անկլավների մասին։ Մեր նկարահանող խումբը եղել է այն տարածքներում, որն Ադրբեջանը համարում է իր տարածքները։