Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փողոցներից մեկն անվանակոչվել է «Ղարաբաղի նահատակների բուլվար», հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեին։
«Ինչպես հայտնում են Թուրք-ադրբեջանական ասոցիացիաների ֆեդերացիայից, այս քայլն արվել է Ադրբեջանի հաղթանակի օրվա երրորդ տարեդարձի նախօրեին»,- նշել է ԶԼՄ-ն։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։