ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն արևմտյան հարթակ չէ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով Արևմուտքի հետ քաղաքական ակտիվացմանն Իրանի վերաբերմունքի մասին Armenia today-ի հարցին։
«Ընդունված է ասել, որ խորհրդարանական վեհաժողովը ձգվում է Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ: Սա աշխարհի տարածաշրջանային ամենամեծ կազմակերպությունն է և խորհրդարանական հարթակը, չեմ կարծում, որ նման շեշտադրումներ կլինեն մեր այլ հարևանների կողմից»,- ընդգծել է պատգամավորը:
Նա հավելել է, որ Իրանի կողմից դժգոհություններ չեն հնչել ԵԱՀԿ ԽՎ-ի՝ Հայաստանում անցկացնելու վերաբերյալ և նորմալ աշխատում են Իրանի գործընկերների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։