Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպաններ Մեհդի Սոբհանիի և Աբբաս Մուսավիի հետ, հայտնում է IRNA-ն։
Գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը՝ առանց արտաքին միջամտության։
Աբդոլլահիանը նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի կապերի զարգացման կարևորությունը: Նրա խոսքով՝ Իրանի արտաքին քաղաքականությունը լուրջ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանին։