Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացրել, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ զորավարժությունների առաջին փուլում, որոնք անցկացվել են համակարգչային աջակցությամբ, ստորաբաժանումները բերվել են տարբեր աստիճանի մարտական պատրաստության և հետ քաշվել այն շրջաններ, որտեղ անցկացվել են վարժանքներ։
Զորավարժությունների շրջանակներում «տանկային և մեքենայացված ստորաբաժանումները կատարել են կեղծ թշնամու տեղամասի վրա հարձակվելու խնդիրը»: «Հիմնական շեշտը դրվել է գերիշխող բարձունքների գրավման վրա, որտեղից տեսանելի են հակառակորդի ռեզերվների մատակարարման ուղիներն ու մոտեցման ուղղությունները»,- ասվում է զեկույցում։
Հոկտեմբերին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ մարտավարական զորավարժություններ էին անցկացրել, որոնք տեղի էին ունեցել նաև Նախիջևանում։