Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևն այցելել է Հայաստանի հետ սահմանին տեղակայված զորամասեր, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Նրանց տեղեկություններով՝ Վելիևն այցելել է «Հայաստանին սահմանակից Գեդաբայի, Դաշքեսանի և Քելբաջարի ուղղություններում գտնվող զորամասեր»։
Նշվում է, որ այցի ընթացքում նա ստուգել է բարձր լեռներում դիրքերում տեղակայված ստորաբաժանումներում զինվորական ծառայության և մարտական հերթապահության կազմակերպումը, ինչպես նաև հրետանու, ինժեներական ստորաբաժանումների և հրամանատարական ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը։