Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ դժգոհել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրող երկրներից, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի ռազմականացումը «չի նպաստում» Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։
Իրանցի գործընկերոջը տեղեկացնելով Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարների մասին՝ Հայաստանի ռազմականացումը Բայրամովն անվանել է «խոչընդոտ»։
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում տրանսպորտային և կապի միջանցքների զարգացման ծրագրերը։ Նշվում է, որ Բայրամովը և Աբդոլլահիանն ընդգծել են Նախիջևանի և Ադրբեջանի մնացած տարածքների միջև նոր տրանսպորտային կապի ստեղծման աշխատանքների արագացման կարևորությունը։
Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ սկսել է Իրանով անցնող «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը։ Հոկտեմբերի 6-ին Թեհրանը և Բաքուն պայմանավորվել էին կառուցել երկաթուղի և կամուրջներ, որոնք կապում են Նախիջևանն Ադրբեջանի հիմնական տարածքի հետ՝ Իրանի տարածքով։
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի մեջ․ կան զոհեր
Թուրքիայի Մուղլա նահանգում շտաօգնության ուղղաթիռը մխրճվել է նահանգային կենտրոնի ուսումնահետազոտական հիվանդանոցի շենքի մեջ, ինչի հետևանքով 4 մարդ է զեհվել, հայտնել...